Logo

Ուպամեկանոն շարք կվերադառնա ՉԼ եզրափակիչի նախօրեին

10:19 / 28.03.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն շարք կվերադառնա Չեմպիոնների լիգայի եզրափակիչի նախօրեին, հայտնում է Bayern & Germany-ն:

26-ամյա ֆուտբոլիստը ձախ ծնկի մկանային վնասվածք էր ստացել Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի Ֆրանսիա – Խորվաթիա պատասխան հանդիպման ժամանակ:

Նախնական հետազոտությունից հետո բժիշկները հայտնել էին, որ ֆրանսիացու վերականգնման համար կպահանջվի մի քանի շաբաթ, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ վնասվածքը սպասվածից լուրջ է:

Վերականգնումն արագացնելու համար Ուպամեկանոյին Ինսբրուկում կվիրահատեն արտրոսկոպիկ միջամտությամբ: Այդ պարագայում ֆուտբոլիստը, նախնական տվյալներով, շարք կվերադառնա մայիսին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսն աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել և կբացակայի 6 ամիս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ