Logo

«Ունիոնն» ու Ֆիշերը խզել են պայմանագիրը

15:25 / 15.11.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բեռլինի «Ունիոնը» և թիմի գլխավոր մարզիչ Ուրս Ֆիշերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հաղորդում է գերմանական ակումբի կայքը:

Համատեղ որոշումը կայացվել է ակումբի նախագահի ու Ֆիշերի միջև նոյեմբերի 13-ին կայացած հանդիպումից հետո:

57-ամյա շվեյցարացի մասնագետը գերմանական ակումբը գլխավորում էր 2018 թվականից: Նրա գլխավորությամբ «Ունիոնն» անցկացրել է 224 խաղ, տարել է 95 հաղթանակ, կրել 71 պարտություն, 58 խաղ ավարտել է ոչ-ոքի արդյունքով:

«Ունիոնը», որը նախորդ մրցաշրջանի արդյունքներով մասնակցում է Չեմպիոնների լիգային, Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 11 տուրից հետո 6 միավորով եզրափակում է աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա