Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում «Ունիոն Բեռլինը» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով առավելության հասավ «Բորուսիա Մյոնխենգլադբախի» նկատմամբ:
«Ունիոն Բեռլինից» աչքի ընկան գերմանացի հարձակվող Կևին Բեհրենսն ու հոլանդացի պաշտպան Դանիլհո Դոեսկին, իսկ «Բորուսիա Մյոնխենգլադբախից»՝ շվեյցարացի պաշտպան Նիկո Էլվեդին:
«Ունիոն Բեռլինը» 26 միավորով առաջին տեղում է, իսկ «Բորուսիա Մյոնխենգլադբախը» 10-րդն է՝ 16 միավոր
Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր
«Ունիոն Բեռլին» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 2-1 (տեսանյութ)
Կևին Բեհրենս, 79, Դանիլհո Դոեսկի, 90+7 - Նիկո Էլվեդի, 33