«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոայում», հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել մեկ գոլ և կատարել երկու ասիստ:
Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո:
Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում», լեհական «Կրակովիայում»:


