Logo

«Ունիվերսիտատեա Կրայովան» զրկվել է աննախադեպ քանակի միավորներից

23:55 / 22.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ «Ունիվերսիտատեա Կրայովան» կուտակած հսկայական պարտքերի պատճառով զրկվել է 94 միավորից:

Այս թիմն ավելի վաղ չէր ստացել Ռումինիայի երկրորդ լիգայում հանդես գալու իրավունք, ստիպված նոր մրցաշրջանը կանցկացնի երրորդ լիգայում: Ի դեպ, արդեն պարզ է` «Ունիվերսիտատեա Կրայովան» կզբաղեցնի վերջին տեղը, որովհետև երրորդ լիգայում մրցաշրջանի ընթացքում խաղարկվելու է 81 միավոր:

ՌՖՖ-ն պարտավորեցրել է «Կրայովային» մինչև սեպտեմբերի 3-ը մարել բոլոր պարտքերը, հակառակ դեպքում ակումբը կհեռացվի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ