«Բարսելոնայի» նախկին պաշտպան Սամուել Ումտիտին պատմել է իր նախկին ակումբակից Ուսման Դեմբելեի կարգապահության մասին, հաղորդում է leparisien-ը:
«Այո՛, դա ճիշտ է, որ ամեն առավոտ զանգահարում էի Ուսմանին՝ արթնացնելու համար: Նաև ճշտում էի՝ արդյոք նա հիշո՞ւմ է, որ այդ օրը մարզման պետք է ժամանի:
Նա իսկապես լավ մարդ է, բայց չէր հասկանում, թե ինչ է նշանակում խաղալ «Բարսելոնայի» պես ակումբում: Դեմբելեն կարող էր մարզումից ուշանալ 50 րոպեով և դա նորմալ համարել: Փարիզում նա արդեն փոխվել և հասուն է դարձել»,- ասել է ֆրանսիացին:
Սեպտեմբերի 22-ին ՊՍԺ-ի հարձակվողը նվաճեց «Ոսկե գնդակ» մրցանակը:


