Logo

Ումար Նուրմագոմեդովը հանդիպել է «Ռեալի» ֆուտբոլիստների հետ

12:28 / 20.02.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտու նախկին հավակնորդ Ումար Նուրմագոմեդովը «Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» միջև Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղից հետո հանդիպել է «Արքայական ակումբի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի, խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի, գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի և գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ:

«Հրաշալի հանդիպում»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարի տակ գրել է 29-ամյա ռուսաստանցի մարտիկը:

Նուրմագոմեդովը հասցրել է լուսանկարվել նաև պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուի հետ:

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» երկխաղյա դիմակայությունում հաղթել էր 6-3 հաշվով: 1/8 եզրափակիչում իսպանական գրանդի հավանական մրցակիցներն են Մադրիդի «Աթլետիկոն» ու Լևերկուզենի «Բայերը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա