Logo

Ումագ. Ռուբլյովը պարտվեց կիսաեզրափակիչում

22:19 / 26.07.2024Թենիս
null

Աշխարհի 9-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը չկարողացավ դուրս գալ Ումագում (Խորվաթիա) ընթացող ATP 250 շարքի մրցաշարի եզրափակիչ։

Ռուս թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի դեմ, որն ATP-ի դասակարգման աղյուսակում 37-րդն է։ Արգենտինացին 1 ժամ 54 րոպե տևած մրցապայքարում հաղթեց 7-6 (8-6), 6-4 հաշվով:

Սերունդոլոն տիտղոսը կվիճարկի Յակուբ Մենշիկ (Չեխիա) - Լորենցո Մուզետի (Իտալիա) դիմակայության հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ