Logo

Ում գոլերն են Լա լիգայում ամենաշատը վերածվում վաստակած միավորների

11:24 / 30.04.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի գոլերն ամենաշատն են Իսպանիայի առաջնությունում վաստակած միավորների բերում, հայտնում է Opta-ն:

Լեհ ռմբարկուն Լա լիգայի 33-րդ տուրում հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Վալենսիայի» դեմ հաղթական խաղում (4-2): Այժմ 35-ամյա Լևանդովսկին 16 գոլ է խփել Պրիմերայում, այդ գոլերի շնորհիվ «Բլաուգրանան» 17 միավոր է վաստակել:

Ջուդ Բելինգեմը 17 գոլով Մադրիդի «Ռեալին» օգնել է 14 միավոր վաստակել: Նույնքան միավորի են բերել «Խետաֆեի» հարձակվող Բորխա Մայորալի խփած 15 գոլերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա