Logo

«Երազանք է ինձ համար». Հյոնեսը «Բայերի» աստղին ուզում է տեսնել «Բավարիայում»

16:54 / 05.02.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ ու նախագահ Ուլի Հյոնեսը ցանկանում է Մյունխենում տեսնել Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին: 

«Կցանկանայի, որ Ֆլորիան Վիրցը խաղար «Բավարիայում»: Դա երազանք է ինձ համար: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, որը լավ կհամագործակցի Ջամալ Մուսիալայի հետ»,- Հյոնեսի խոսքն է մեջբերում bavarianfootballworks.com-ը: 

Վիրցը «Բայերի» սան է: Նախորդ մրցաշրջանում նա թիմի կազմում դարձավ Գերմանիայի չեմպիոն ու գավաթակիր: Վիրցը նաև ճանաչվեց Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա