Logo

Ուկրաինայի Պրեմիեր լիգան՝ «Ֆասթ Սպորտի» եթերում

16:30 / 23.08.2023Ֆուտբոլ
null

«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ֆուտբոլային առաջնություններին միանում է նաև Ուկրաինայի Պրեմիեր լիգան:

Հայաստանի միակ սպորտային հեռուստաընկերությունը կցուցադրի Ուկրաինայի 33-րդ առաջնության հանդիպումները։

Առաջիկա հանգստյան օրերին մեկնարկող 5-րդ տուրից կցուցադրվի երեք խաղ։

Օգոստոսի 26-ին «ԼՆԶ Չերկասի» - «Մետալիստ 1925» հանդիպումը կլինի «Ֆասթ Սպորտի» եթերում, իսկ «Ալեքսանդրիա» - «Պոլեսյե» մրցավեճը կցուցադրվի OTT հարթակում։

Օգոստոսի 27-ին «Ֆասթ Սպորտը» կհեռարձակի «Մինայ» - «Զարյա» հանդիպումը։

Ուկրաինայի Պրեմիեր լիգային մասնակցում են 16 թիմեր։ Չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Լվովի «Ռուխը», որն ունի 10 միավոր։ 9 միավորով երկրորդ տեղում է Օդեսայի «Չեռնոմորեցը», որի կազմում խաղում է Արթուր Ավագիմյանը։ 26-ամյա կիսապաշտպանը նախորդ տուրում գոլի հեղինակ էր դարձել Կիևի «Դինամոյի» դեմ հաղթական խաղում (3-2):

«Կոլոսը» և Ուկրաինայի 14-ակի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» 8-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը։ Կիևի «Դինամոն» 3 խաղից հետո 6 միավորով 7-րդն է։

Լավագույն լիգաների լավագույն խաղերը կարող եք դիտել ներբեռնելով FastTV App StorePlay Market:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա