Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականը մարտի 23-ին ընկերական խաղում կմրցի Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Բրենթֆորդի» հետ, հայտնում է Tribuna.com-ը:
Հանդիպումը կանցկացվի փակ դռների հետևում, և դրան կկարողանան հետևել միայն երկու թիմերի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ ուկրաինացիները մարտի 26-ին Անգլիայի հավաքականի դեմ արտագնա խաղով կմեկնարկեն Եվրո-2024-ի ընտրական փուլում: Անգլիայի առաջնության 27-րդ տուրից հետո «Բրենթֆորդը» 42 միավորով 8-րդ տեղում է։