Logo

Ուկրաինան կբոյկոտի ռուս և բելառուս մարզիկների մասնակցությամբ մրցաշարերը

12:58 / 31.03.2023Այլ մարզաձևեր
null

Ուկրաինան կբոյկոտի բոլոր այն մրցաշարերը, որոնց կմասնակցեն Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախարարների սենյակի ղեկավար Օլեգ Նեմչանինովը, հաղորդում է Suspilne.media-ն։

Խոսքը նաև վերաբերում է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերին։ Ուկրաինայի սպորտի և երիտասարդության նախարարն ու երկրի Օլիմպիական կոմիտեի նախագահ Վադիմ Գուտցայտը ներկայացրել են որոշման արձանագրությունը, որն ընդունվել է Ուկրաինայի կառավարության կողմից։

Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն դեռ վերջնական որոշում չի կայացրել ռուս և բելառուս մարզիկների՝ միջազգային մրցումներին մասնակցելու առնչությամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա