«Լոս Անջելես Լեյքերսը» պայմանագիր է կնքել կենտրոնական Ալեքսեյ Լենի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
31-ամյա բասկետբոլիստը կալիֆոռնիացիներին միացել է ազատ գործակալի կարգավիճակում: 213 սմ հասակ ունեցող Լենի հետ պայմանագիր կնքելու համար «Լեյքերսը» խզել է Քրիստիան Վուդի հետ համաձայնագիրը և չեղարկել է «Շառլոթի» կենտրոնական Մարկ Ուիլյամսի թրեյդը:
Ջեյ-Ջեյ Ռեդիքի թիմում կենտրոնականի դիրքը թափուր էր մնացել Էնթոնի Դևիսի ու Լուկա Դոնչիչի մասնակցությամբ աստղային փոխանակումից հետո:


