Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Ուրարտուն» հայտարարել է ուկրաինացի հարձակվող Դմիտրո Խլյոբասի հեռանալու մասին:
29-ամյա ֆուտբոլիստն ու երևանյան ակումբը խզել են պայմանագիրը: Խլյոբասն «Ուրարտուի» գույները պաշտպանում էր 2022 թվականի փետրվարից:
Հարձակվողը հայկական ակումբի կազմում անցկացրել էր 28 հանդիպում, դարձել 10 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Խլյոբասն «Ուրարտուի» կազմում դարձել էր նաև Fastex Հայաստանի գավաթակիր:
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն


