«Ալաշկերտը» պաշտոնապես հայտարարել է նոր տրանսֆերի մասին։
Երևանյան ակումբին է միացել ուկրաինացի պաշտպան Վադիմ Պարամոնովը։ 32-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է ուկրաինական «Պոլտավա», «Լվով», «Կոլոս» և «Ռուխ» ակումբներում։ Ընդհանուր առմամբ «Ալաշկերտի» նորեկն Ուկրաինայի Պրեմիեր լիգայում 50-ից ավելի հանդիպման է մասնակցել։
Պարամոնովը 2,5 մրցաշրջան խաղացել է նաև «Ուրարտուի» կազմում, որտեղ անցկացրած 55 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ Պաշտպանն «Ուրարտուի» հետ Հայաստանի չեմպիոն և գավաթակիր դառնալուց հետո ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ։


