Logo

Ուկրաինա – Անգլիա. Խմբի առաջատարների խաղում 2 գոլ է գրանցվել

22:07 / 09.09.2023Ֆուտբոլ
null

Եվրո-2024-ի ընտրական փուլի C խմբում կայացավ երկու առաջատարների հանդիպումը: Լեհաստանում Ուկրաինայի հավաքականն ընդունել էր անգլիացիներին: Գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1:

26-րդ րոպեին ուկրաինացիների գեղեցիկ կոմբինացիան եզրափակեց Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն: Բրիտանացիները պատասխանեցին 15 րոպե անց: Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի հիասքանչ փոխանցումից հետո աչքի ընկավ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը:

Անգլիան 13 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ուկրաինան 7 միավորով երկրորդն է:

2 խաղում 3 միավոր վաստակած Իտալիան այս տուրում հյուրընկալվելու է Հյուսիսային Մակեդոնիային:

Եվրո-2024, ընտրական փուլ

Ուկրաինա – Անգլիա՝ 1:1 (տեսանյութ)

Ալեքսանդր Զինչենկո, 26 - Հարի Քեյն, 41

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա