Կարեն Խաչանովը տարել է կարիերայում 300-րդ հաղթանակը, տեղեկացնում է Tennis.com-ը։
Այսպիսի ցուցանիշ աշխարհի 20-րդ ռակետը գրանցել 516 խաղում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստն «Ուիմբլդոնի» առաջին շրջանում պայքարից դուրս էր թողել ամերիկացի Մակքենզի Մաքդոնալդին։
29-ամյա թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի Շինտարո Մոչիզուկի (Ճապոնիա, 144-րդ ռակետ) - Ջուլիո Զեպիերի (Իտալիա, 351-րդ ռակետ) զույգի հաղթողը։
1996-ից հետո ծնվածների շարքում Խաչանովից շատ հաղթանակ ունեն Ալեքսանդր Զվերևը (498), Դանիիլ Մեդվեդևը (402), Ստեֆանոս Ցիցիպասը (364), Անդրեյ Ռուբլյովը (354) ու Թեյլոր Ֆրիցը (305):
«Ուիմբլդոնի» մրցախաղերը կարող եք դիտել Fast Sports հեռուստաալիքների եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android)։


