Աշխարհի 8-րդ ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում իտալացի թենիսիստը չորս սեթում 6-4, 3-6, 6-2, 6-2 հաշվով հաղթեց ռուս Ռոման Սաֆիուլինին (92-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 2 ժամ 14 րոպե:
Կիսաեզրափակիչում Սիները կմրցի ռուս Անդրեյ Ռուբլյովի (7-րդ ռակետ) և սերբ Նովակ Ջոկովիչի (երկրորդ ռակետ) դիմակայության հաղթողի հետ:


