Աշխարհի 42-րդ ռակետ, չեխ թենիսիստուհի Մարկետա Վոնդրոուշովան դարձավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի եզրափակիչի առաջին մասնակիցը:
Կիսաեզրափակիչում Վոնդրոուշովան 6-3, 6-3 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի նկատմամբ (76-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 16 րոպե:
Եզրափակիչում չեխ թենիսիստուհին ուժերը կչափի Օնս Ժաբեր (Թունիս, 6) - Արինա Սոբելենկո (Բելառուս, 2) զույգի հաղթողի հետ: