Logo

«Ուիմբլդոն». Թեյլոր Ֆրիցը տպավորիչ կամային հաղթանակի հասավ աշխարհի 4-րդ ռակետի նկատմամբ

22:29 / 08.07.2024Թենիս
null

Աշխարհի 12-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցը դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի քառորդ եզրափակիչ:

«Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչում ամերիկացին 5 սեթում 4-6, 6-7, 6-4, 7-6, 6-3 հաշվով կամային հաղթանակի հասավ աշխարհի չորրորդ ռակետ, Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևի նկատմամբ: Մրցախաղը տևեց 3 ժամ 30 րոպե:

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ֆրիցը կմրցի իտալացի Լորենցո Մուզետիի դեմ, որն ավելի վաղ հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Ջովանի Մպետչի Պերիկարին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա