Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջան։ Իտալացին երեք սեթում (6-4, 6-3, 6-0) պայքարից դուրս թողեց հայրենակից Լուկա Նարդիին (95-րդ ռակետ):
Երկրորդ շրջանում Սիներն ուժերը կչափի 93-րդ ռակետ Ալեքսանդր Վուկիչի (Ավստրալիա) հետ։
Առաջին շրջանի արգելքը չկարողացավ հաղթահարել 7-րդ ռակետ Լորենցո Մուզետին, որը 4 սեթում (6-2, 4-6, 7-5, 6-1) պարտվեց վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիին (126-րդ ռակետ)։
Մրցախաղերը հեռարձակվում էին Fast Sports հեռուստաալիքներով։
«Ուիմբլդոնի» խաղերը կարող եք դիտել նաև Fast TV հավելվածում (iOS, Android)։


