Logo

«Ուիմբլդոն». Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս եկավ երրորդ շրջան

21:19 / 03.07.2025Թենիս
null

Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» երրորդ շրջան:

Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ տարավ ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1), որը տևեց 2 ժամ 24 րոպե:

Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: 

Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը:

Քիչ անց «Ֆասթ Սպորտ»-ը կցուցադրի նաև տղամարդկանց մենախաղի Յանիկ Սիներ (Իտալիա, առաջին ռակետ) - Ալեքսանդր Վուկիչ (Ավստրալիա, 93-րդ ռակետ) մրցախաղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ