Logo

«Ուիմբլդոն». Սամսոնովան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

20:46 / 07.07.2025Թենիս
null

Ռուս թենիսիստուհի Լյուդմիլա Սամսոնովան դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի քառորդ եզրափակիչ:

Աշխարհի 19-րդ ռակետը 1/8 եզրափակիչում երկու սեթում 7-5, 7-5 հաշվով հաղթեց իսպանուհի Ջեսիկա Մանեյրոյին: Սամսոնովան աշխարհի 62-րդ ռակետի արգելքը հաղթահարեց 1 ժամ 43 րոպեում: Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 2»-ով:

Սամսոնովան կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի չորրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկի և 22-րդ համար, դանիացի Կլարա Թաուսոնի դիմակայության հաղթողի հետ: Շվյոնտեկ - Թաուսոն մրցախաղը ժամը 21:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ