Աշխարհի 9-րդ ռակետ Ալեքս դե Մինորը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում»:
Քառորդ եզրափակիչում ավստրալացին պետք է մրցեր աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ, որն առանց պայքարի դուրս եկավ կիսաեզրափկիչ:
Դե Մինորը նախորդ մրցախաղում վնասվածք էր ստացել Արթուր Ֆիլսի դեմ պայքարում: 25-ամյա թենիսիստն առաջին անգամ էր հասել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ:
Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակիչում կմրցի Լորենցո Մուսետի (Իտալիա) - Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:


