Աշխարհի 9-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի առաջին փուլում անսպասելի պարտություն է կրել ու ավարտել մրցելույթը։
Ռուս թենիսիստը 6-7 (2-7), 6-3, 6-7 (3-7), 2-6 հաշվով պարտվել է Բենժամեն Բոնզիին (Ֆրանսիա, 64-րդ ռակետ)։
Մրցախաղը Fast Sports 1-ի ուղիղ եթերում էր։ Հեռուստաալիքով ժամը 17:45-ից կհեռարձակվի կանանց մենախաղի Գաբրիելա Ռուզե (Ռումինիա 58-րդ ռակետ) - Մեդիսոն Քիզ (ԱՄՆ, 8-րդ ռակետ) խաղը։
Կանանց մենախաղի առաջին ռակետ Արինա Սաբալենկան խնդիրներ չունեցավ՝ 1 ժամ 14 րոպեում 6-1, 7-5 հաշվով հաղթելով Քարսոն Բրենսթին (Կանադա, 194-րդ ռակետ)։
Սաբալենկա - Բրենսթին մրցախաղը Fast Sports 2-ի եթերում էր։ 17:40-ից կհեռարձակվի Ջեյքոբ Ֆեռնլի (Մեծ Բրիտանիա, 51-րդ ռակետ) - Ժոաո Ֆոնսեկա (Բրազիլիա, 54-րդ ռակետ) մրցախաղը։
Այժմ Fast Sports-ի ուղիղ եթերում է «Ուիմբլդոնի» գործող չեմպիոն Կառլոս Ալկարասի (Իսպանիա, երկրորդ ռակետ) և Ֆաբիո Ֆոնինիի (Իտալիա, 138-րդ ռակետ) միջև մրցախաղը։ Առաջին սեթը 7-5 հաշվով հաղթել է իսպանացին։
«Ուիմբլդոնի» խաղերը կարող եք դիտել նաև Fast TV հավելվածում (iOS, Android)։
Կարդացեք նաև՝


