«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղում ավարտվեց հուլիսի 2-ին մեկնարկած առաջին հանդիպումը. 143-րդ ռակետ Նիկոլաս Ջարին վստահ հաղթանակի հասավ 62-րդ ռակետ Լեռներ Տիենի հետ պայքարում՝ հաղթելով 6-2, 6-2, 6-3 հաշվով: Մրցախաղը «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում էր:
Այժմ ընթացքի մեջ է նաև Շինտարո Մոչիզուկի - Կարեն Խաչանով մրցախաղը, որը կարող եք դիտել «Ֆասթ Սպորտ»-ի եթերում, իսկ «Ֆասթ Սպորտ 1»-ի եթերում է կանանց մենախաղի երկրորդ շրջանի Լեյլա Ֆեռնանդես - Լաուրա Զիգմունդ մրցախաղը:
«Ուիմբլդոնի» խաղերը հեռարձակվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android)։


