Logo

«Ուիմբլդոն». Կասպեր Ռուդը սենսացիոն պարտության կրեց աշխարհի 142-րդ ռակետից

20:39 / 06.07.2023Թենիս
null

Աշխարհի չորրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդն ավարտեց ելույթները «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում»:

Երկրորդ շրջանում 24-ամյա թենիսիստը 5 սեթում 4-6, 6-3, 6-4, 3-6, 0-6 հաշվով պարտվեց աշխարհի 142-րդ ռակետ, բրիտանացի Լիամ Բրոդիին: Հանդիպումը տևեց 3 ժամ 28 րոպե:

Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնի» գործող չեմպիոնն աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, որը դուրս է եկել երրորդ շրջան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ