Logo

«Ուիմբլդոն». Կարեն Խաչանովի սենսացիոն պարտությունը

21:57 / 04.07.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն անսպասելի պարտություն կրեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» երկրորդ շրջանում։

Աշխարհի 22-րդ ռակետը 2 ժամ 48 րոպե տևած մրցապայքարում 6-4, 3-6, 6-3, 3-6, 4-6 հաշվով պարտվեց Ֆրանսիան ներկայացնող Քվենտին Հալիսին, որն ATP-ի դասակարգման աղյուսակում 220-րդն է:

Հալիսը երրորդ շրջանում կմրցի աշխարհի 15-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի դեմ:

Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնի» մեկնարկային մրցախաղում 28-ամյա Խաչանովը 6-3, 6-7, 7-6, 2-0 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Ասլան Կարացևին (99-րդ ռակետ), որը չորրորդ սեթի երրորդ գեյմում հրաժարվել էր պայքարից։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա