Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը (Սերբիա) վստահ հաղթանակով մեկնարկեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում»։
Սերբ թենիսիստը մրցաշարի առաջին փուլում 6-1, 6-2, 6-2 հաշվով հաղթեց Վիտ Կոպրիվային (Չեխիա, 123-րդ ռակետ)։ «Մեծ սաղավարտի» 24-ակի հաղթողի հաջորդ մրցակիցը լինելու է Ջեյքոբ Ֆիրնլի (Մեծ Բրիտանիա 277-րդ ռակետ) - Ալեխանդրո Մորո Կանյաս (Իսպանիա, 188-րդ ռակետ) զույգի ուժեղագույնը։
Հաղթանակով մեկնարկեց նաև Գերմանիան ներկայանցող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը (չորրորդ ռակետ), որը 6-2, 6-4, 6-2 հաշվով առավելության հասավ Ռոբերտո Կառաբալյես Բաենայի (Իսպանիա, 64-րդ ռակետ) նկատմամբ։
Երկրորդ փուլ են դուրս եկել նաև Հուբերտ Հուրկաչը (Լեհաստան, 7-րդ ռակետ), Ալեքս Դե Մինորը (Ավստրալիա, 9-րդ ռակետ), Բեն Շելթոնը (ԱՄՆ, 14-րդ ռակետ), Լորենցո Մուզետին (Իտալիա, 25-րդ ռակետ)։
Աշխարհի 6-րդ ռակետ Անդրեյ Ռուբլոյվը 4-6, 7-5, 2-6, 6(5)-7 հաշվով անակնկալ պարտություն կրեց Ֆրանսիկսո Կոմեսանայից (Արգենտինա, 122-րդ ռակետ) և լքեց պայքարը։