Logo

«Ուիմբլդոն». Ջոկովիչը եզրափակիչում է և տիտղոսը կվիճարկի Ալկարասի հետ

23:00 / 12.07.2024Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչ:

«Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչում սերբ թենիսիստը երեք սեթում 6-4, 7-6, 6-4 հաշվով հաղթեց իտալացի Լորենցո Մուզետիին, որն ATP-ի դասակարգման աղյուսակում 25-րդն է: Մրցախաղը տևեց 2 ժամ 48 րոպե:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը հուլիսի 14-ին տիտղոսը կվիճարկի «Ուիմբլդոնի» գործող չեմպիոն, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ: Աշխարհի երրորդ ռակետը կիսաեզրափակիչում հաղթել էր ռուս Դանիիլ Մեդվեդևին (5-րդ ռակետ):

Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնի» նախորդ տարվա խաղարկության եզրափակիչում կրկին եղել էր Ալկարաս - Ջոկովիչ դիմակայություն, իսպանացին հաղթել էր 1-6, 7-6, 6-1, 3-6, 6-4 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ