Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ:
Երրորդ շրջանում սերբ թենիսիստը 6-3, 6-1, 7-6 (7-5) առավելության է հասել Շվեյցարիայի ներկայացուցիչ Ստեն Վավրինկայի նկատմամբ (88-րդ ռակետ): Հանդիպումը տևել է 2 ժամ 10 րոպե:
1/8 եզրափակիչում մրցաշարի գործող հաղթողը կմրցի լեհ Հուբերտ Հուրկաչի հետ (18-րդ ռակետ):
Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնը» կավարտվի հուլիսի 16-ին:


