Logo

«Ուիմբլդոն». Ջոկովիչն ու Շվյոնտեկը մեկնարկեցին վստահ հաղթանակով

20:51 / 03.07.2023Թենիս
Նովակ Ջոկովիչ-Իգա Շվյոնտեկ

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը վստահ հաղթանակով մեկնարկեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում»:

Սերբ թենիսիստն առաջին շրջանում 6-3, 6-3, 7-6 (7-4) հաշվով առավելության հասավ արգենտինացի Պեդրո Կաշենի (68-րդ ռակետ) նկատմամբ: Հանդիպումը տևեց 2 ժամ 14 րոպե:

Երկրորդ շրջանում Ջոկովիչը կմրցի Ավստրալիայի ներկայացուցիչ Ջորդան Թոմսոնի հետ (70-րդ ռակետ):

Առաջին շրջանում խնդիրներ չունեցավ նաև կանանց մենախաղի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6-1, 6-3 հաշվով հաղթեց չինացի Լին Չժուին (34-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 21 րոպե:

Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնը» կավարտվի հուլիսի 16-ին:

Նովակ Ջոկովիչ-111

Իգա Շվյոնտեկ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ