Logo

«Ուիմբլդոն». Ջոկովիչն առանց խնդիրների դուրս եկավ 1/8 եզրափակիչ

22:53 / 05.07.2025Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ:

Աշխարհի 6-րդ ռակետը տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում երեք սեթում 6-3, 6-0, 6-4 հաշվով հաղթեց իր հայրենակից Միոմիր Կեչմանովիչին: 38-ամյա Ջոկովիչն աշխարհի 49-րդ ռակետի արգելքը հաղթահարեց 1 ժամ 4 րոպեում: Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 1» հեռուստաալիքով:

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքս դե Մինաուրը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ