«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը դուրս եկավ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան:
Աշխարհի 6-րդ ռակետը երկրորդ շրջանում 6-3, 6-2, 6-0 հաշվով հաղթեց բրիտանացի Դանիել Էվանսին: 38-ամյա սերբն աշխարհի 154-րդ ռակետին հաղթեց 1 ժամ 47 րոպեում:
Ջոկովիչը հաջորդ փուլում կմրցի իր հայրենակցի` աշխարհի 49-րդ ռակետ Միոմիր Կեչմանովիչի դեմ:
Ջոկովիչի մրցախաղը հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ»-ով, իսկ այժմ եթերում է կանանց մենախաղի Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) - Քեթի Մըքնեյլի (ԱՄՆ) մրցախաղը:


