Logo

«Ուիմբլդոն»․ Ջեսիկա Պեգուլան պարտվեց 116-րդ ռակետին

16:06 / 01.07.2025• Թենիս
null

Էլիզաբետա Կոչարետոն (116-րդ ռակետ) հաղթեց երրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլային ու դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի երկրորդ շրջան։

Իտալիան ներկայացնող մարզուհին առավելության հասավ երկու սեթում (6-2, 6-3):

Երկրորդ շրջանի ուղեգիր են նվաճել նաև Եկատերինա Ալեքսանդրովան (17-րդ ռակետ) ու Դարիա Կասատկինան (18-րդ ռակետ)։ Ալեքսանդրովան երկու սեթում (6-2, 7-5) հաղթել է Պրիսցիլա Հոնին (134-րդ ռակետ), իսկ Կասատկինան 7-5, 6-3 հաշվով առավելության է հասել 76-րդ ռակետ Էմիլիանա Արանգոյի հետ պայքարում։ Այս մրցախաղերը հեռարձակվում էին Fast Sports հեռուստաալիքներով։

Այժմ Fast Sports 1-ի ուղիղ եթերում է Յանիկ Սիների ու Լուկա Նարդիի միջև մրցախաղը, իսկ Fast Sports 2-ի ուղիղ եթերում կարող եք հետևել Նիկոլոզ Բասիլաշվիլի - Լորենցո Մուզետի հանդիպման ընթացքին։

Ժամը 16։30-ին Fast Sports-ի ուղիղ եթերում կլինի Բարբորա Կրեյչիկովայի ու Ալեքսանդրա Էալայի միջև մրցախաղը։ 

«Ուիմբլդոնի» խաղերը կարող եք դիտել նաև Fast TV հավելվածում (iOS, Android)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ