Logo

«Ուիմբլդոն». Իգա Սվյոնտեկը կարիերայում երկրորդ անգամ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր

00:18 / 08.07.2023Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Իգա Սվյոնտեկը կարիերայում երկրորդ անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Երրորդ շրջանում լեհ թենիսիստուհին 6-2, 7-5 հաշվով հաղթեց Խորվաթիայի ներկայացուցիչ Պետրա Մարտիչին (30-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 42 րոպե:

22-ամյա Սվյոնտեկը չորրորդ անգամ է խաղում «Ուիմբլդոնի» հիմնական ցանցում: Դուրս գալով 1/8 եզրափակիչ՝ նա կրկնեց մրցաշարում իր լավագույն արդյունքը, որը գրանցել էր 2021 թվականին:

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Սվյոնտեկը կմրցի Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ (14-րդ ռակետ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ