«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղում աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը երկրորդ հաղթանակը տարավ:
Լեհ թենիսիստուհին «Ուիմբլդոնի» երկրորդ շրջանում 6-4, 6-3 հաշվով հաղթեց խորվաթ Պետրո Մարտիչին: Մրցախաղը տևեց 1 ժամ 20 րոպե: Շվյոնտեկը բոլոր մրցաշարերում 21-րդ անընդմեջ հաղթանակը տարավ:
Լեհ թենիսիստուհին երրորդ շրջանում կհանդիպի Ղազախստանը ներկայացնող Յուլիա Պուտինցևային: