Լոնդոնում կայացել է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» վիճակահանությունը:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 21-րդ ռակետ Կարեն Խաչանովն առաջին շրջանում կմրցի ռուսաստանցի Ասլան Կարացևի հետ:
Աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիների առաջին մրցակիցը գերմանացի Յանիկ Հանֆմանն է:
Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը կխաղա Չեխիայի ներկայացուցիչ Վիտ Կոպրիվոյի հետ, իսկ մրցաշարի գործող հաղթող, իսպանացի Կառլոս Ալկարասը հաջորդ փուլի ուղեգիրը կվիճարկի էստոնացի Մարկ Լայալի հետ:
Կանանց պայքարում աշխարհի 81-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում կմրցի ուկրաինացի Անգելինա Կալինինայի հետ (44-րդ ռակետ)։ WTA-ի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկի մրցակիցն ամերիկացի Սոֆյա Քենինն է։
Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնի» մրցաշարը մեկնարկելու է հուլիսի 1-ին:

-76.jpg)
