«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» գործող չեմպիոն Կառլոս Ալկարասը սկսեց տիտղոսի պաշտպանությունը:
Աշխարհի երրորդն ռակետն առաջին շրջանում երեք սեթում 7-6 (7-3), 7-5, 6-2 հաշվով հաղթեց էստոնացի Մարկ Լայալին (269-րդ ռակետ):
Իսպանացին երկրորդ շրջանում կմրցի Ալեքսանդր Վուկիչ (Ավստրալիա) - Սեբաստիան Օֆներ (Ավստրիա) զույգի հաղթողի դեմ:
Բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկան էլ ուսի վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից: Առաջին շրջանում աշխարհի 16-րդ ռակետը պետք է մրցեր ամերիկուհի Սլոան Ստիվենսի դեմ: ԱՄՆ-ի ներկայացուցիչն ավտոմատ դուրս եկավ երկրորդ շրջան, որտեղ կհանդիպի Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - Դիանա Շնայդեր (Ռուսաստան) մրցախաղի հաղթողին: