Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» որակավորման փուլի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում աշխարհի 64-րդ ռակետը երկու սեթում 6-7 (1-7), 6-7 (2-7) հաշվով պարտվեց ավստրալացի Սթորմ Սանդերսին (162-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 47 րոպե:
Հիշեցնենք, որ 20-ամյա Ավանեսյանն «Ուիմբլդոնի» որակավորման փուլի առաջին մրցախաղում 6-3, 6-0 հաշվով հաղթել էր մեքսիկացի Ֆերնանդա Կոնտրերասին (288-րդ ռակետ):

