Ուիմբլդոնի կանանց մրցաշարից առաջ կայացել է վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի է դարձել Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի մրցակիցը:
Աշխարհի 48-րդ ռակետը կմրցի Ելենա Ռիբակինայի հետ:
Ղազախստանը ներկայացնող թենիսիստուհին 2022 թվականին դարձել է «Ուիմբլդոնի» չեմպիոն: Աշխարհի 11-րդ ռակետի կարիերայում դա միակ տիտղոսն է «Մեծ սաղավարտում»:
Ավանեսյանն ու Ռիբակինան հանդիպել են 1 անգամ: 2022 թվականին Ելենան հաղթել է Հռոմում:
Եթե Էլինան գերազանցի Ռիբակինային, երկրորդ փուլում կմրցի Մարիա Սակարի - Աննա Բլինկովա զույգի հաղթողի հետ:
Մրցաշարը կանցկացվի հունիսի 30-ից հուլիսի 13-ը: Մրցախաղերը կցուցադրվեն «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android)։
Ուիմբլդոն. Կարեն Խաչանովը ստացավ մրցակից, որին հաղթել է բոլոր 5 խաղերում


