Logo

«Ուիմբլդոն». Բեն Շելթոնը 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցն է

00:25 / 06.07.2025Թենիս
null

Աշխարհի 10-րդ ռակետ Բեն Շելթոնը նվաճեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչի վերջին ուղեգիրը:

Ամերիկացին երրորդ շրջանում երեք սեթում հաղթեց աշխարհի 105-րդ ռակետ Մարտոն Ֆուչովիչին` 6-3, 7-6, 6-2: Երկու ժամ տևած մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 2»-ով:

Շելթոնը քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 47-րդ ռակետ, իտալացի Լորենցո Սոնյեգոյի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ