Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (77-րդ ռակետ) վստահ հաղթանակով մեկնարկեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում»։
21-ամյա մարզուհին մրցաշարի առաջին փուլում 6-2, 6-3 հաշվով առավելության հասավ Անգելինա Կալինինայի (Ուկրաինա, 47-րդ ռակետ) նկատմամբ։ Ավանեսյանը հաջորդ փուլում մրցելու է աշխարհի 15-րդ ռակետ Լյուդմիլա Սամսոնովայի (Ռուսաստան) դեմ։
Կանանց մենախաղի գործող հաղթող Մարկետա Վոնդրուսովան (Չեխիա, 6-րդ ռակետ) առաջին փուլում 4-6, 2-6 հաշվով անակնկալ պարտություն կրեց Ջեսիկա Բուզաս Մանեյրոյից (Իսպանիա, 83-րդ ռակետ) և լքեց պայքարը։


