Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (77-րդ ռակետ) «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» զուգահախաղի պայքարում Օքսանա Կալաշնիկովայի (Վրաստան) հետ դուրս է մնացել պայքարից։
Ավանեսյան-Կալաշնիկովա զույգն առաջին փուլում 3-6, 7-6(1), 2-6 հաշվով պարտվել է Մարիա Բոուզկովային (Չեխիա) ու Սառա Սորիբես-Թորմոյին (Իսպանիա)։
Հիշեցնենք, որ 21-ամյա Ավանեսյանը «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի առաջին փուլում 6-2, 6-3 հաշվով վստահ հաղթանակ է տարել ուկրաինացի Անգելինա Կալինինայի (47-րդ ռակետ) նկատմամբ։