Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը դարձավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը:
1/8 եզրափակիչում 20-ամյա թենիսիստը 3-6, 6-3, 6-3, 6-3 հաշվով առավելության հասավ Իտալիայի ներկայացուցիչ Մատեո Բերետինիի նկատմամբ (38-րդ ռակետ): Հանդիպումը տևեց 2 ժամ 53 րոպե:
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ալկարասն ուժերը կչափի աշխարհի 6-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի հետ: Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Յանիկ Սիներ (Իտալիա) - Ռոման Սաֆիուլին (Ռուսաստան), Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան), Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) - Քրիստոֆեր Յուբենկս (ԱՄՆ)։
Հիշեցնենք, որ մրցաշարի գործող հաղթողը սերբ Նովակ Ջոկովիչն է, որը նույնպես դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
🇪🇸 CARLITOS 🇪🇸@carlosalcaraz defeats Matteo Berrettini 3-6, 6-3, 6-3, 6-3 to reach the #Wimbledon quarter-finals for the first time#Wimbledon pic.twitter.com/IR1O6YIlbx
— Wimbledon (@Wimbledon) July 10, 2023


