Logo

«Ուիմբլդոն». Աշխարհի առաջին ռակետը քառորդ եզրափակիչում է

09:23 / 10.07.2023Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ:

Լեհ թենիսիստուհին 1/8 եզրափակիչում երեք սեթում 6-7 (4-7), 7-6 (7-2), 6-3 հաշվով հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Բելինդա Բենչիչին (14-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 3 ժամ 3 րոպե:

Շվյոնտեկը կիսաեզրափակիչի ուղեգրի համար կմրցի ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի հետ (76-րդ ռակետ), որը 1/8 եզրափակիչում երեք սեթում 2-6, 6-4, 7-6 (11-9) հաշվով հաղթել է աշխարհի 20-րդ ռակետ, բելառուս Վիկտորիա Ազարենկոյին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ