Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում» դուրս եկավ երկրորդ շրջան:
Իտալացի թենիսիստն առաջին շրջանում 3 ժամ տևած մրցապայքարում 6-3, 6-4, 3-6, 6-3 հաշվով հաղթեց գերմանացի Յանիկ Հանֆմանին (110-րդ ռակետ):
Սիները երկրորդ շրջանում կհանդիպի իր հայրենակից, «Ուիմբլդոնի» 2021 թվականի խաղարկության եզրափակիչի մասնակից Մատեո Բերետինիին: