Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ:
Իտալացին «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի երրորդ շրջանում 6-1, 6-4, 6-2 հաշվով վստահ հաղթանակի հասավ սերբ թենիսիստ Միոմիր Կեցմանովիչի նկատմամբ: Մրցախաղը տևեց 1,5 ժամ:
Սիները չորրորդ շրջանում կմրցի Կանադան ներկայացնող Դենիս Շապովալովի և ամերիկացի Բեն Շելթոնի դիմակայության հաղթողի դեմ: