Աշխարհի 9-րդ ռակետ Ալեքս դե Մինաուրը դարձավ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչի երկրորդ մասնակիցը:
Ավստրալիայի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 3 ժամ տևած մրցապայքարում 6-2, 6-4, 4-6, 6-3 հաշվով հաղթեց ֆրանսիացի Արտուր Ֆիլսին, որն ATP-ի դասակարգման աղյուսակում 34-րդն է:
Դե Մինաուրը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Հոլգեր Ռունե (Դանիա) - Նովակ Ջոկովիչ (Սերբիա) դիմակայության հաղթողի հետ:


